ՀԴԲ նոր տնօրեն է նշանակվել Ջեյմս Քոմին

ՀԴԲ նոր տնօրեն է նշանակվել Ջեյմս Քոմին

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատը հաստատել է Ջեյմս Քոմիի թեկնածությունը՝ ՀԴԲ տնօրենի պաշտոնում: Դա կայացել է այն բանից հետո, երբ կոնսերվատոր Ռոն Փոլը դադարեցրել է քվեարկության արգելափակումը: Քոնին կփոխարինի ՀԴԲ տնօրեն Ռոբերտ Մյուլերին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2001 թվականից: Մյուլերն իր պաշտոնը կթողնի սեպտեմբերին: Քոմիի թեկնածությունը հաստատվել է 93 ձայներով:

Քոմին Ջորջ Բուշի պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարությունում երկորդ մարդն էր: Նա ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց 2004 թ.-ին, երբ դատապարտեց Սպիտակ տան վարչակազմի մտադրությունը վերականգնել ծրագիրը, որը հետախուզական հատուկ գործակալություններին առանց հրամանի թույլ էր տալիս օգտվել հեռախոսազանգերից ու հեռախոսային նամակներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---