Սփյուռքի նախարարությունը չի զբաղվում վերջին օրերին առևանգված սիրիահայերի խնդրով

Սփյուռքի նախարարությունը չի զբաղվում վերջին օրերին առևանգված սիրիահայերի խնդրով

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարությունը չի զբաղվում վերջին օրերին առևանգված սիրիահայերի խնդրով, ոչ մի քայլ չի ձեռնարկում և բոլոր հարցերով ուղղորդում է դիմել Արտաքին գործերի նախարարությանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը նշեց. «Դուք հաստատ ինձնից ավելի շատ տեղեկություն ունեք, դիմեք արտգործնախարարությանը, սփյուռքի նախարարութունը նման հարցերով զբաղվում է, երբ տեղի հայ համայնքը նման խնդիր է դնում: Իսկ սփյուռքի նախարարությանն առայժմ նման խնդրով ու հարցով չեն դիմել»:

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին երեկ 2 սիրիահայ պատանի է առևանգվել, իսկ ուրբաթ օրը 4 սիրիահայ տղամարդ: Նրանց հետ եղած կանայք հատել են Թուրքիայի սահմանը, իսկ առևանգվածների մասին մինչև այս պահը տեղեկություն չկա:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---