Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Բորուսիայի» հիմնական կազմի հետ

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Բորուսիայի» հիմնական կազմի հետ

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խումբ: Ֆուտբոլիստը հուլիսի կեսերին վնասվածք էր ստացել և բաց թողել Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունը «Բորուսիայի» դեմ:

Մխիթարյանն արդեն սկսել է մարզվել թիմի հիմնական կազմի հետ: Սակայն, ինչպես տեղեկացնում են «Բորուսիայի» բժիշկները, ֆուտբոլիստն ամբողջովին պատրաստ կլինի միայն առաջնության 2-րդ տուրում:

Այդ ժամանակ «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Այնթրախտը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---