Հայկական ORWP ջրագնդակի ակումբը դարձել է ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի հաղթող![]() 1 օգոստոսի 2013 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի ORWP ակումբի 14 տարեկանների թիմը հաջող է հանդես եկել ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի եզրափակիչ փուլում և նվաճել չեմպիոնի տիտղոսը: Կիսաեզրափակչում հայկական թիմը լարված պայքարում 13:11 հաշվով հաղթել է Սաութ Բեյ թիմին: Եզրափակչում ORWP-ը մրցել է «Սաութ Քոստի» հետ, խաղն ավարտվել է ոչ ոքի հաշվով` 11:11, որից հետո թիմերն իրացրել են 5 մետրանոց տուգանային հարվածներ, և ավելի դիպուկ է գտնվել հայկական թիմը: Դարպասապահ Թոնի Գևորգյանը կասեցրել է 3 տուգանային հարված, և առաջին անգամ ORWP-ը դարձել է ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի հաղթող: Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Թոնի Գևորգյանը, իսկ լավագույն խաղացողներ` Հարութ Աշխարյանն ու Դավիթ Առաքելյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |