2013թ հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները աճել են 0.4%-ով

2013թ հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները աճել են 0.4%-ով

PanARMENIAN.Net - 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.5%, այդ թվում,պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 109.9%, ոչ պարենային ապրանքներինը`104.3%, ծառայությունների սակագներինը` 108.4%:

2013թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուրմակարդակն աճել է 0.4%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների հարաբերականորեն կայուն (անփոփոխ) մակարդակ, իսկ ծառայությունների ոլորտում` սակագների 5.0% հավելաճ:Իսկ 2013թ.հունվար-հուլնիսին 2012թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 104.7%, 105.2, 105.2 և 103.4%:

2013թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% նվազում):

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-1.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում), իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---