ԱՄՆ-ը եւ Գերմանիան պատրաստ են աջակցել Հայաստանում ազատ ընտրություններ անցկացնելուն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախագահությամբ գործող Միջազգային աշխատանքային խմբի անդամներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ` Հայաստանում 2007 եւ 2008 թթ. կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների կապակցությամբ: Խմբի անդամները նշեցին ՀՀ իշխանությունների կողմից արդեն իսկ ձեռնարկված քայլերը, այդ թվում` ընտրացուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման նախաձեռնումը եւ առկա ընտրական օրենսգիրքը վերանայելու նախապատրաստական քայլերը: Հայտարարությունում նաեւ նշվում է, որ 2007 եւ 2008 թթ. կայանալիք ընտրություններն անց են կացվելու նոր պայմաններում, քանի որ սահմանադրական հանրաքվեով վերափոխվել է պետական կառավարման համակարգը:



Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Վլադիմիր Պրյախինը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ը եւ Եվրախորհուրդը հնարավորություն կստանան հետեւել Հայաստանում անցկացվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Իրենց հերթին, Գերմանիայի եւ ԱՄՆ դեսպաններ Հայքե Րենատե Պայչը եւ Ջոն Էվանսը հայտարարեցին, որ ԱՄՆ-ը եւ Գերմանիան պատրաստ են աջակցել Հայաստանում ազատ ընտրություններ անցկացնելուն:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---