Շաքի-Գորիս ճանապարհին ավտոպատահար է տեղի ունեցել

Շաքի-Գորիս ճանապարհին ավտոպատահար է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ժամը 08:19-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շաքի-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---