«Փարկինգ Սիթի Սերվիս». Երևանի բոլոր փողոցները կարմիր գծանշումներ կունենան մինչև 2014-ի ավարտը 6 օգոստոսի 2013 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում վճարովի կայանատեղիների կարմիր գծանշումներ լինելու են բոլոր վարչական շրջաններում: Այս պահին աշխատանքները կենտրոնում գրեթե ավարտին են մոտենում, որից հետո կսկսվեն Արաբկիրում, իսկ բոլոր փողոցները կկահավորվեն մինչև 2014թ.-ի ավարտը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն կահավորված են 8-9 փողոցներ: Նախատեսված է ստեղծել 20 000 կայանատեղի, կտեղադրվեն 5000 տեսախցիկներ, մյուս կայանատեղիները կվերահսկվեն շրջիկ մեքենաներով: Վազգեն Հարությունյանը նշեց, որ կայանման ընթացքում եթե ավտոմեքենայի հետ ինչ-որ խնդիր լինի, օրինակ` վնասվի, ապա «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պատասխանատվություն չի կրելու: «Եթե կայանատեղիներում տեղադրված լինեն տեսախցիկներ, ապա այդ ժամանակ միայն վարորդը կարող է հատուկ ընթացակարգով ստանալ ձայնագրությունը և ընթացք տալ»,- ասաց նա: Վազգեն Հարությունյանն ընդգծեց, որ ընկերությունը տուգանքների գանձման հետ ընդհանրապես կապ չունի, և դա Երևանի քաղաքապետարանի գործառույթն է: «Ովքեր օգոստոսի առաջին երկու օրերին տուգանվել են, մինչև Տարոն Մարգարյանի համապատասխան որոշումը, որով հետաձգվել է նոր կարգի կիրառումը, վերահաշվարկի և իրավիճակը պարզելու համար պետք է դիմեն քաղաքապետարան: Դա նրանց հաշվին է, պետական տուրք է, իրենք են պատասխանատու»,- շեշտեց նա: Ավելացնենք, որ ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության՝ վճարովի կայանատեղիները ստեղծվել են Երևանի կայանատեղիների քաղաքակիրթ գործունեությունը ապահովելու համար: Դրանց ծառայությունների կամզակերպման համար քաղաքապետրանում մրցույթ է հայտարարվել, որում հաղթել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն: Սահմանվել են նաև վճարովի կայանատեղիների սակագները: Այսպիսով՝ մինչև 5 րոպեն` անվճար, 5 րոպեից մինչև մեկ ժամ` 100 դրամ, մեկ օրը` 500 դրամ, մեկ շաբաթը`1000 դրամ, մեկ ամիսը` 2000 դրամ, մեկ տարին՝ 12000 դրամ: Երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ը կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |