Ավարտվել է անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 6 օգոստոսի 2013 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է անչափահասներին շահագործման ենթարկելու, անչափահասին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվար ամսին հավաքագրել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների և, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, հետագայում նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով դրդել զբաղվել մուրացկանությամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը շահագործել է երեք անչափահասի՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները: Քննությամբ նաև պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը կազմակերպել է ուրիշի զգալի չափերով գույքի գողություն` ավտոտեխսպասարկման կետից և այդ հանցանքի կատարմանը ներգրավել ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասներին: Ըստ այդմ՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ ավտոմեքենայի բեռնախցից անչափահասներից մեկը՝ Ա.Հովհաննիսյանը գաղտնի հափշտակել է գազի գլանանոթը՝ ընկերությանը պատճառելով 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Օրեր անց Ա.Հովհաննիսյանը վաճառել է գազի գլանանոթը 30.000 ՀՀ դրամով, որով մարել է տաքսու վճարը, իսկ մնացածը տվել Արման Գիվարգիզովին: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 1-ին մասով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Ա. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |