Մեսսին, Ռիբերին և Ռոնալդուն հավակնում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Մեսսին, Ռիբերին և Ռոնալդուն հավակնում են Եվրոպայի  լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

PanARMENIAN.Net - Լեոնել Մեսսին, Ֆրանկ Ռիբերին և Քրիստիանու Ռոնալդուն հավակնում են 2012-2013 թթ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Նրանք ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների լրագրորղների քվեարկության արդյունքում հավաքել են առավելագույն միավորները: Հաղթողի անունը հայտնի է դառնալու օգոստոսի 29-ին Մոնակոյում ՉԼ խմբային փուլի քվեարկության ժամանակ:

Մոնակոյում լրագրողները հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով ուղիղ եթերում քվեարկելու են նրանից մեկի օգտին: 4-10-րդ տեղերն արդեն հայտնի են, դրանք զբաղեցնում են Արիեն Ռոբենը, Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլլերը, Բաստիան Շվայնշտայգերը, Գարետ Բեյլը, Զլատան Իբրահիմովիչն ու Ռիբին վան Պերսին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---