ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցները կայցելեն ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցները կայցելեն ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակում տեղյակ են հայ զինծառայողի` Ադրբեջանի կողմից գերեվարվելու մասին և հետևում են իրադարձությունների զարգացմանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասացին գրասենյակի հաղորդակցման ծրագրերի բաժնից:

ԿԽՄԿ գրասենյակից նաև հայտնեցին, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները ըստ ընթացակարգի կփորձեն այցելել գերուն, բայց այսօր դա հազիվ թե հաջողվի, որովհետև Ադրբեջանում օրը ոչ աշխատանքային է:

Ավելացնենք, որ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հաստատել է տեղի ունեցածը:

Այսօր ԼՂՀ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---