Վլադիմիր Գասպարյանը հետ է ուղարկել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունն» արգելող օրինագիծը

Վլադիմիր Գասպարյանը հետ է ուղարկել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունն» արգելող օրինագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կայքէջի «Օրենսդրություն» խորագրի «Հանրային քննարկումներ» և «Նախագծեր» ենթաբաժիններում զետեղվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ ստիկանության իրավաբանական վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ է մշակել, որով, առաջարկվում է տուգանքներ նշանակել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---