Գևորգ Ղազարյանի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում կխաղա «Սելթիկի» հետ

Գևորգ Ղազարյանի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում կխաղա «Սելթիկի» հետ

PanARMENIAN.Net - Նիոնում տեղի է ունեցել ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Ղազախստանի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Գևորգ Ղազարյանը, կհանդիպի «Սելթիկի» հետ:

Առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 20-21-ին, պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց: Տասը հաղթողներ երկու խաղերի արդյունքում կմիանան խմբային փուլում 22 ակումբների, որոնք ուղեգրեր կստանան ինքնաբերաբար:

Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա Մոնակոյում օգոստոսի 29-ին: Այդ փուլում պարտվածները կշարունակեն պայքարը ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

ՉԼ եզրափակիչը տեղի կունենա 2014թ. մայիսի 24-ին Լիսաբոնում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---