Երեւանը պետք է դադարեցնի բանակցությունները Բավի հետ, գտնում են Արցախյան պատերազմի մասնակիցները

PanARMENIAN.Net - ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն հայ-ադրբեջանական բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ, գտնում են Արցախյան պատերազմի մասնակիցները: Այդ մասին ասվում է Արցախյան պատերազմի մասնակիցների բաց նամակում: Ըստ նամակի հեղինակների, այսօր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) մասնակցությունը բանակցություններին նույնպես անընդունելի է: «Մենք չենք վստահում այդ բանակցություններին եւ նրանց, ովքեր վարում են բանակցությունները հայերի անունից: Որեւէ հայ-ադրբեջանական երկխոսություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե պաշտոնական Բաքուն դադարեցնի հակահայկական հիստերիան, ճանաչի, որ Արցախը պատկանում է հայերին, ճանաչի իր պատասխանատվությունը ադրբեջանաբնակ հայերի արտաքսման եւ ինքնավարության դեմ պատերազմի սանձազերծման համար», ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ իրականում չկա ղարաբաղյան խնդրի միջազգային կարգավորում, քանի որ բանակցությունների ընթացքում հնարավոր չեղավ որեւէ փոխզիջում ձեւակերպել, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները միակողմանի զիջումներ էին ենթադրում եւ ոտնահարում էին Արցախի հայ ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու իրավունքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---