Իվանիշվիլին և Սահակաշվիլին վիճաբանել են պաշտոնական ընդունելության ժամանակ

Իվանիշվիլին և Սահակաշվիլին վիճաբանել են պաշտոնական ընդունելության ժամանակ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ամբիոնից քննդատել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն:

Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», Սահակաշվիլիին վրդովեցրել է այն արտահայտությունը, թե վրացական իշխանությունները ևս պատասխանատու են օգոստոսյան հակամարտության համար: Նախագահի ցասումնալից խոսքը փորձել է ընդհատել վարչապետը:

Ավելի ուշ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին խոստովանել է, որ նա ստիպված է եղել ներողություն խնդրել ամերիկացիներից, որոնք բարեկամական այցով Բաթումում են գտնվում: Նա հավելել է, որ Սահակաշվիլին հերթական անգամ խախտել է պաշտոնական ընդունելությունների նորմերն ու կանոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---