13 մարտի 2006 - 19:21 AMT
ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը
Մարտի 13-ին Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլի հարցեր: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂՀ Սահմանադրության մշակման հարցին: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանձանարարել է հաջորդ շաբաթ հրավիրել Սահմանադրական հանձնաժողովի նիստ: Նիստի մասնակիցները անդրադաձել են նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: