Հայ սպայի սպանողը չի ենթարկվի էքստրադիցիայի Ադրբեջան

PanARMENIAN.Net - Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ դատապարտված անձանց փոխանակման վերաբարյալ միջպետական համաձայնագիր չկա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուդապեշտում հայ սպայի սպանության վերաբերյալ դատական գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, պատասխանելով Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Նրա խոքերով, հայկական կողմը բոլոր դիվանագիտական ուղիներով ստուգել է Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ կնքված միջպետական համաձայնագրերը եւ այդպիսի պայմանագիր չի հայտնաբերել: «Երբ Ռամիլ Սաֆարովի պաշտպան Ադիլ Իսմայլովը խոսում է էքստրադիցիայի մասին, նա պարզապես մոլորության մեջ է գցում ադրբեջանկան հանրությանը»,-նշել է նա: Նա նաեւ ընդգծեց, որ որքան էլ ադրբեջանական կողմը փորձի Սաֆարովին որպես «հերոս» ներկայացնել, ծանրացուցիչ հանգամանքներում հայ սպայի սպանությունը Ադրբեջանին անուղղելի բարոյական վնաս է հասցրել:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---