ԳԱԱ թղթակից անդամ. Պաշտոնական հայտարարությունների և իրականության միջև անդունդ կա

ԳԱԱ թղթակից անդամ. Պաշտոնական հայտարարությունների և իրականության միջև անդունդ կա

PanARMENIAN.Net - Խորհրդային տարիներին Հայաստանում մոտ 30.000 գիտնական կար, այսօր` 4.000 և նրանց միջին տարիքը հիմնականում 60-ն անց է: Այսօր ասուլիսի ժամանակ, տվյալները ներկայացնելով, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ գիտնականների միջին սերունդ չկա ու, երբ այսօրվա գիտնականները թոշակի անցնեն, աղետ կլինի:

«Խորհրդային տարիներից գիտական մեծ տնտեսություն էինք ժառանգել, աշխարհում 1-ին տեղերում էինք գիտնականների թվով, նրանց աշխատանքի որակով: Այսօր վիճակը ծայրահեղ է: 1 մլն բնակչի հաշվով գիտնականների թվով զիջել ենք զգալիորեն, իսկ ֆինանսավորմամբ` գլորվել վերջին տեղերը», - ասաց նա և ավելացրեց, որ սա այն պայմաններում, երբ Կառավարությունը հայտարարել է, թե երկրի ապագան գիտելիքահեն տնտեսությունն է: «Պաշտոնական հայտարարությունների և իրականության միջև անդունդ կա։ Պատկերը հստակ է` գիտնականներն ամենաանտեսված խավն են: Եվ եթե ավելի վաղ շրջանում գիտական ոլորտում առկա խնդիրներում մեղքի իրենց բաժինն ունեին կառավարման ավելի ցածր օղակները, այսօր խնդիրներն արդեն Կառավարության և առաջին դեմքերի անգործության պատճառով են։

Արթուր Իշխանյանը, այնուամենայնիվ, նաև դրականն է տեսնում: «Տարբեր զեկույցներով, հետազոտություններով` ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՊՀ ակադեմիաներ, Հայաստանի գիտնականները իրենց արդյունավետությամբ զբաղեցնում են առաջին տեղերն աշխարհում: Սա զարմանալի պարադոքս է, բայց փաստարկված է»,- ասաց նա` ընդգծելով, որ ողջունելի է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, միայն թե հատկացված ֆինանսական միջոցները` 300 մլն դրամ, 1 գիտնականի հաշվով աննշան են: Գիտական համակարգը կարգաբերված է, օրենսդրական դաշտը բարելավվել է, փորձագիտական համակարգ է ստեղծվել, որը կատարյալ չէ, բայց դինամիկ փոփոխվում է, մշակվել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն, որը հրաշալի փաստաթուղթ է:

«Այժմ հերթը Կառավարությանն է: Պետք է այնպես արվի, որ հասարակությունը տեսնի գիտության ներդրումը մեր տնտեսության զարգացման մեջ»,– նշեց ԳԱԱ թղթակից անդամը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---