Նստացույց անող ակտիվիստներն այսօր կհանդիպեն քաղաքապետին

Նստացույց անող ակտիվիստներն այսօր կհանդիպեն քաղաքապետին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետը գրություն է ուղարկել նստացույց անող ակտիվիսներ Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Գոռ Առաքելյանին և մեկ անգամ ևս վերահաստատել է բարձրացված հարցերը քաղաքապետարանի շենքում համատեղ քննարկելու պատրաստակամությունը:

«Հաշվի առնելով քաղաքապետի հրապարակային արված հրավերը, ինչպես նաև մեր ցանկացած օրը և ժամին հանդիպելու ու քննարկելու արդի խնդիրները, հայտնում ենք, որ այսօր, ժամը 17:00 պատրաստվում ենք քաղաքապետարանի տարածքում հանդիպել Տարոն Մարգարյանի հետ` քննարկելու հովանոց տեղադրելու խնդիրը:

Մեր գործունեությունը բաց է և հանրային, այդ պատճառով կարևոր պայման է լրատվամիջոցների և մեր տեսախցիկի առկայությունը այդ քննարկմանը»,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույցը մեկնարկել է հուլիսի 26-ից, ակտիվիստները պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---