ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ԱԻՆ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ԱԻՆ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ստեղծվել է հիմք` երկու կառույցների փոխգործակցության համար:

Համագործակցության շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը` սերվերային տնտեսություն ստեղծելու համար։

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) տարածքում, որը տեղակայված է հանրապետության ամենասեյսմակայուն շենքերից մեկում, կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան` տվյալների պահպանման սերվերային կենտրոն: Այն հագեցած կլինի հզոր գեներատորներով, հովացման և այլ համակարգերով: Այստեղ կլինի նաև Աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել նաև ՀՀ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների կրկնորդ (backup) սերվերները։

Ծրագիրն իրականացվելու է Միավորված ազգերի զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ։

ԱԻ նախարարության վերջին տարիների ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Գառնու դիտարան, Լուսակերտի ուսումնական կենտրոն և Բալահովիտ, որտեղ կառուցվելու է հայ-ռուսական մարդասիրական կենտրոն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---