Նախագահի նախկին թեկնածուն ցանկանում է պայքարել պատգամավորի մանդատի համար

Նախագահի նախկին թեկնածուն ցանկանում է պայքարել պատգամավորի մանդատի համար

PanARMENIAN.Net - Թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար այսօր Կենտոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել Պավիկ Սարգսյանը: Այս պահին նա միակ առաջադրվածն է: ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն` նա անկուսակցական է, չի աշխատում և ինքնառաջադրվել է:

Հիշեցնենք, որ նա առաջադրվել էր նաև 2013թ.-ի Հայաստանի նախագահի ընտրություններում: Նա չկարողացավ վճարել ընտրագրավը և չշարունակեց պայքարը:

Ավելացնենք, որ առաջադրումների ժամկետն ավարտվում է վաղը, ժամը 18:00-ին: Թիվ 38-ում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին և կավարտվի սեպտեմբերի 27-ին: Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով նշանակվեց Սյունիքի մարզպետ, ինչից հետո պատգամավորի այդ մանդատը թափուր էր մնացել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---