Ոստիկանապետ. Անհրաժեշտ է խորացնել Հայաստանի և Լիտվայի իրավապահ կառույցների գործընկերությունը

Ոստիկանապետ. Անհրաժեշտ է խորացնել Հայաստանի և Լիտվայի իրավապահ կառույցների գործընկերությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ երկու երկրների իրավապահ կառույցների գործընկերությունն անհրաժեշտ է առավել ակտիվ աշխատանքով խորացնել և ընդլայնել համագործակցությունը:

Էրիկաս Պետրիկասը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ փոխգործակցությունն ավանդական է ոչ միայն Լիտվայի ու Հայաստանի իրավապահների, այլև երկու ժողովուրդների համար, ինչը հետագա համագործակցության ընդլայնման երաշխիքներից է:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլը և համակարգի նորացման գործընթացում կարևորելով այլ երկրների, մասնավորապես՝ Լիտվայի իրավապահների աջակցությունը, ընդգծել փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների, միմյանց ձեռքբերումները փոխադարձաբար ճանաչելու և կիրառելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---