Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել14 օգոստոսի 2013 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն այսօր հայտարարել է, որ տեղի ժամանակով ժամը 16:00 –ից (Երևանի ժամանակով 18:00) հայտարարվում է արտակարգ դրություն, հաղորդում է Agence France-Presse-ը: Երկրի ղեկավարի բացատրությամբ արտակարգ դրության ռեժիմը գործելու է մեկ ամիս, ամբողջ երկրի տարածքում: Մանսուրի վարչակարգը նշել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է «երկրում կարգ ու կանոն հաստատելու և հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով»: Դրության վերահսկողությունը հանձնարարվել է զինված ուժերին և իրավապահ մարմիններին: Արտակարգ դրությունը հայտարարվեց երկրի մայրաքաղաք Կահիրեում և այլ քաղաքներում սկսված անկարգությունների ֆոնին, որ սկսվել էին իշխանությունների` հրապարակները նախկին նախագահ Մուահմեդ մուրսիի կողմնակիցներին` բողոքի դուրս եկած իսլամիստներին հրապարակներից ցրելու փորձերի արդյունքում: Անկարգությունների հետևանքով, տարբեր աղբյուրների տվյալներով, միայն Կահիրեում մոտ 124 մարդ է մահացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |