Վիլնյուսում կայացել է Ջիվան Գասպարյանի և Հասմիկ Գրիգորյանի համերգը![]() 15 օգոստոսի 2013 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի է ունեցել համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի և Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Համերգի սկզբին կազմակերպվել է ընդունելություն, որին ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Նա նշել է, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների մերձեցման ամենակարեւոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարևորագույն իրադարձության հետ, երբ 1991թ. օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրև հայ և լիտվացի ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, և փոխադարձ աջակցության վկայություն: Դեսպանի խոսքերով, անկախությունից ի վեր յուրաքանչյուր տարի նոր էջ է բացել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում: Միևնույն ժամանակ դեսպանն առանձնացրել է 2013 թվականի կարեւորությունը ԵՄ Խորհրդում Լիտվայի և Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության հանգամանքով, ինչը երկու երիտասարդ պետությունների համար մեծ պատիվ է, ինչպես նաև հսկայական պատասխանատվություն: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Լիտվայի նախագահությունը ԵՄ Խորհրդում կպսակվի հաջողությամբ, իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը կսկզբնավորի երկարաժամկետ և փոխշահավետ գործակցության նոր փուլ: Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին հնչել են հայկական, լիտվական և եվրոպական կատարումներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |