Եգիպտոսն ու Թուրքիան հետ են կանչել դեսպաններին

Եգիպտոսն ու Թուրքիան հետ են կանչել դեսպաններին

PanARMENIAN.Net - Եգիպտոսը հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից ի պատասխան Անկարայի գործողությունների, որը նույնպես ետ էր կանչել Կահիրեից իր դիվանագիտական ներկայացուցչին: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ ԱԳՆ ներկայացուցիչների վրա հղումով:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արևմտյան երկրներին Կահիրեում արյունահեղության հանդեպ անտարբերության մեջ և կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին արտահերթ նիստ գումարել: Բացի այդ Ստամբուլում ցույցեր են տեղի ունեցել ի պաշտպանություն Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուրսիի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---