Թուրքիան շահագրգիռ է Վրաստանի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան շահագրգիռ է Վրաստանի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հարցում: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը: «Մենք շարունակում ենք աշխատել Կարս-Թբիլիսի-Բաքու եկաթուղու կառուցման նախագծի իրագործման ուղղությամբ: Մենք ցանկանում ենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղին եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին միանա այդ եկրկաթուղու նախագիծը, որը Թուրքիային կկապի Վրաստանի եւ Ադրբեջանի հետ»,-ասել է Սեզերը Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլու հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Անդրադառնալով ԲԹՋ նավթամուղին` Սեզերը հաղորդել է, որ «այս տարվա գարնանը Ջեյհանում տեղի կունենա նավթով տանկերի առաջին բեռնավորման արարողությունը»: Նա հրավիրել է Սահակաշվիլուն մասնակցել այդ արարողությանը, հաղորդում է Իտար-Տասսը: Նշենք, որ Հայաստանը դեմ է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցմանը, համարելով այդ նախագիծը տնտեսապես անշահավետ, քանի որ դա կիրագործվի ի հակակշիռ արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---