2015 թվականին Գիզայում կբացվի Մեծ եգիպտական թանգարանը

2015 թվականին Գիզայում կբացվի Մեծ եգիպտական թանգարանը

PanARMENIAN.Net - 2015 թվականին Գիզայում կբացվի Մեծ եգիպտական թանգարանը (Grand Egyptian Museum), որը կդառնա գլխավոր թանգարանային ինստիտուցիան՝ նվիրված հին եգիպտական քաղաքակրթությանը: «Գիզայի նոր մեծ բուրգը», որի արժեքը կկազմի 550 մլն դոլար, ոչ միայն թանգարանային նախագիծ է, այլ նաև գիտական: GEM-ը կդառնա նաև եգիպտաբանության աշխարհի խոշորագույն կենտրոնը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ամենամեծ վերականգնողական կենտրոնը:

Թանգարանն ի սկզբանե նախագծվել է որպես Կահիրեի թանգարանի հետնորդ, որը արդեն չի կարողանում բավարարել ոչ զբոսաշրջիկների մեծ հոսքի պահանջները, ոչ էլ կարողանում է տեղավորել հնությունների մեծ քանակը: Ցուցադրական մակերեսների պակասն էր GEM ստեղծման հիմնական պատճառը, որն արդյունքում կվերաճի քաղաք-զբոսայգու, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---