Թուրքիայում հայտնաբերել են Աբրահամ մարգարեի «կորուսյալ քաղաքը»

Թուրքիայում հայտնաբերել են Աբրահամ մարգարեի «կորուսյալ քաղաքը»

PanARMENIAN.Net - Հարավթուրքական Ղիլիս քաղաքից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են բրոնզե դարի «կորուսյալ քաղաք», որտեղ, ըստ պեղումների ղեկավար, պրոֆեսոր Աթիլա Էնգինի, կարող էր բնակվել բիբլիական Աբրահամ մարգարեն:

«Ըստ երկաթե դարի մագաղաթի, այստեղ հայտնաբերված կորուսյալ քաղաքում է ապրել Աբրահամ մարգարեն: Սա մեծ հայտնագործություն է տարածաշրջանի և երկրում զբոսաշրջության զարգացման համար»,-հայտարարել է Էնգինը, գրում է Hurriyet Daily News-ը: Պարզ չէ, թե ինչ փաստաթղթի վրա է հղում տալիս Էնգինը: Հնագետների աշխատանքի արդյունքները հրապարակված չեն միջազգային հնագիտական ամսագրերում:

Էնգինը նաև հայտնել է, որ հայտնաբերվել է նաև 134 հատ մետաղադրամ, որոնք դասվում են Ալեքսանդր Մակեդանոցու ժամանակներին:

Գիտնականները ենթադրում են, որ վայրը համապատասխանում է Ուլիս քաղաքին, սակայն չեն պնդում, քանիդ դեռ չկան լրացուցիչ ապացույցներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---