Նոր պայուսակներ և գրենական պիտույքներ` Արին գյուղի դպրոցականներին

Նոր պայուսակներ և գրենական պիտույքներ` Արին գյուղի դպրոցականներին

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի հայ համայնքի օժանդակությամբ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրաբերել Վայոց Ձորի մարզի Արին գյուղի դպրոցի 52 աշակերտի:

Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը կրթական և առողջապահական խոշոր ծրագրերին զուգընթաց վերջին 10 տարում օժանդակել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերի ավելի քան 2000 աշակերտի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ` այս տարի ևս 52 դպրոցական ստացել է անհրաժեշտ գրենական պիտույքներ:

Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին համարում է, որ ուսումնական տարվա սկզբին մի քանի տասնյակ ընտանիքների նյութական հոգսը թեթևացնելը ոչ միայն կենցաղային, այլ նաև բարոյական աջակցություն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---