Գողության 20 դեպք` մեկ օրում

Գողության 20 դեպք` մեկ օրում

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 6, խուլիգանության`1 և խարդախության 8 դեպքերն էլ բացահայտվել են: Գողության 20 դեպքից բացահայտվել է 9-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---