ՎԶԵԲ-ը մտադիր է մասնակցել Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարի վերականգնմանը

PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բավարարվածէ Վրաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներով եւ մտադիր է 2006 թվականին շուրջ 90 մլն եվրոի ներդրում անել Վրաստանի տնտեսության մեջ: Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ-ի մշտական ներկայացուցիչը Վրաստանում Նիկոլայ Խաջիսկին` նշելով, որ «եթե ամեն ինչ լավ անցնի, այդ թիվը կարող է ավելացվել»: Բացի այդ, ՎԶԵԲ-ը մտադիր է մասնակցել մայրուղային գազատարի վերականգնմանը, որով բնական գազը ՌԴ-ից առաքվում է Վրաստան եւ Հայաստան: Ըստ նրա, ՎԶԵԲ-ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Վրաստանի բանկային համակարգում վարկային գծեր բացելու, բանկերի կապիտալներին մասնակցելու միջոցով: Վրաստանում բանկի կողմից նախագծերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը այսօրվա դրությամբ հասել է 350 մլն եվրոի, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---