Գառնիկ Պետրոսյան. Գյուղնախարարությունը ուշադիր հետևում է GMO պարունակող մթերքների ներկրմանը

Գառնիկ Պետրոսյան. Գյուղնախարարությունը ուշադիր հետևում է GMO պարունակող մթերքների ներկրմանը

PanARMENIAN.Net - Ըստ «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի, Հայաստանում դեռևս չկա վտանգ, կապված ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ) պարունակող սնդդամթերքի առկայության հետ: Ըստ Նունե Սարուխանյանի, երկրում գործում են սննդամթերքի անվտանգությունն ապահովող օրենքներ, սակայն դրանք կատարյալ չեն և լրամշակում են պահանջում: Ավելին, ըստ մասնագետի, Հայաստանում քաղաքացիների իրազեկվածության մակարդակը ԳՄՕ պարունակող մթերքի մասին շատ ցածր է զարգացած երկրների համեմատ:

Իր հերթին գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հավելեց, որ երկիր են ներկրվում պտղատուների միայն այն սերմերը, որոնք գրանցված են գյուղնախարարությունում: «Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները առավելագույնս բացառելու համար նման ապրանքների ներկրումը»,-ասել է նա:

Փոխնախարարը հիշեցրել է նաև, որ խորհրդարանում է գտնվում է«Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են կենսաբանական անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---