Սիրիացի վարձկաններին պատրաստում են ԱՄՆ-ում ու Հորդանանում

Սիրիացի վարձկաններին պատրաստում են ԱՄՆ-ում ու Հորդանանում

PanARMENIAN.Net - Բաշար Ասադին հավատարիմ սիրիական զորքերը պայքարում են վարձկանների դեմ, որոնց մարզում են ամերիկացիներն ու հորդանանցիները: Նման հայտարարություններով հանդես են գալիս արևմտյան ԶԼՄ-ները, այդ թվում ֆրանսիական Le Figaro –ն ու իսրայելյան վերլուծական DEBKA ռեսուրսը:

Այդ տվյալներով, նախօրեին Հորդանանի սահմանով Սիրիայի հարավ է ներթափանցել երկու ջոկատ, ընդհանուր քանակը՝ 550 մարդ, որոնց ուսուցանել են արևմտյան մասնագետները, զինված ռուսական ու խորհրդային նմուշի զենքով:

Մինչդեռ սիրիական բանակը շարունակում է գնդակոծել Դամասկոսի արվարձանները, որտեղ նախօրեին, ըստ ապստամբների, քիմիական զենք է կիրառվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---