«Արաբական գարնան» պատճառով քրիստոնյա բնակչությունն արաբական երկրներում պակասել է

«Արաբական գարնան» պատճառով քրիստոնյա բնակչությունն արաբական երկրներում պակասել է

PanARMENIAN.Net - «Արաբական գարնան» իրադարձությունների պատճառով քրիստոնյա բնակչության քանակն արաբական երկրներում պակասել է: Որպես կանոն, բոլոր հեղափոխությունները բռնության ալիք են բարձրացրել քրիստոնյաների դեմ և արտագաղթի դրդել նրանց: Ըստ փորձագետների, քրիստոնյաները հաճախ «մանրադրամ» են դառնում աշխարհիկ ռեժիմների ու իսլամիստների միջև:

Քրիստոնյաների թիվը արաբական երկրներում մինչ «արաբական գարունը» կազմում էր 15 միլիոն: Արաբական երկրների քրիստոնյաների մոտ երեք քառորդը բնակվում է Եգիպտոսում, Սիրիայում և Լիբանանում, գրում է fondmxs-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---