Պենտագոնը մտադիր է Սիրիա գրոհել ծովից

Պենտագոնը մտադիր է Սիրիա գրոհել ծովից

PanARMENIAN.Net - Չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը սիրիական հակամարտությանը ռազմական միջամտության դեմ, Պենտագոնը «նախնական պատրաստություն է տեսնում» ծովից Սիրիայի կառավարական զորքերին հրթիռակոծելու մտադրությամբ: Այսօր գեներալ Մարտին Դեմփսին պետք է շարադրի Սպիտակ տան հարձակման պլանը:

ՊՆ ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել է, որ ամերիկյան նավատորմի նավերը մոտենում են Սիրիայի ափերին այն դեպքի համար, եթե Օբաման որոշի սատարել ընդդիմադիրներին ռազմական ճանապարհով:

«ՊՆ-ն պատասխանատվություն է կրում, որպեսզի նախագահը գործողությունների ազատություն ունենա ցանկացած սցենարի դեպքում, իսկ դա պահանջում է մեր ուժերի ու տեխնիկայի ճիշտ տեղաբաշխում»,-ասել է Հեյգելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---