Սեպտեմբերի 13-ին Լվովում կբացվի հայազգի Անտոնի և Կաետան Ստեֆանովիչների նկարների ցուցահանդեսը![]() 24 օգոստոսի 2013 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Լվովում կբացվի հայազգի Անտոնի և Կաետան Ստեֆանովիչների նկարների ցուցահանդեսը, որոնց լեհերը համարում են նախորդ դարի կերպարվեստի ականավոր դեմքեր: Ցուցահանդեսի մասնակիցները եզակի հնարավորություն կստանան տեսնելու աշխարհի, դիմանկարի մասին հոր և որդու աշխարհընկալումը: Այդ մասին հաղորդել են ցուցահանդեսի կազմակերպիչները, հայտնում է Analitika.at.ua-ն: Ցուցահանդեսի կուրատորը Անաստասիա Սիմֆերովսկայան է: Վերջին անգամ Ստեֆանովիչների գործերը ցուցադրել էին Լվովում 1932 թվականին: Այս տարի Լվովի պատկերասրահը ակտիվ աշխատանք է տանում հայկական պատմական արժեքների տարածման գործում: Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեն արդեն նախապատրաստել է այն օբյեկտների առաջին ցանկը, որոնք ներկայացվելու են ուկրաինացիներին և զբոսաշրջիկներին, ներառվելով զբոսաշրջային երթուղիներում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |