Տավիանի եղբայրները համաձայնվել են մեղմացնել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի սցենարը

PanARMENIAN.Net - Թուրքիան բողոք է հայտնել այն առնչությամբ, որ համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի կինոռեժիսորներ Տավիանի եղբայրները պատրաստվում են նկարահանել «Արտույտների ագարակը» ֆիլմը` նվիրաված Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքներ է հղել Իտալիայի ԱԳՆ, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը այս հարցի վրա է հրավիրել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ուշադրությունը, որը խոստացել էր «անել հնարավորը, չվնասելու համար թուրք-իտալական հարաբերություններին»: Թուրքիայի ԱԳՆ-ի կոչերից հետո, Տավիանի եղբայրները համաձայնվել են մի փոքր մեղմացնել ֆիլմի սցենարը: Նրանք հաղորդել են, որ կփոխեն սցենարը եւ շեշտը կդնեն ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ սիրո պատմության վրա: Թուրքիան կարեւորում է այդ հարցը, քանի որ ֆիլմը ֆինանսավորվում է «Euromirage» կողմից: Գումարը կազմում է շուրջ 600 հազար եվրո: Թուրքիան տարեկան այդ կազմակերպությանն է վճարում 1 մլն եվրո, որից թուրքերը հետեւություններ են անում, որ Թուրքիայի միջոցներով հակաթուրքական ֆիլմ է նկարահանավում, գրում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---