Իսրայելցի պատմաբանը Հայոց ցեղասպանություն է անվանել 1915 թվականի իրադարձությունները

PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով, 1915 թվականի տեղահանությունը իսկական ցեղասպանություն էր, եւ դա, օսմանյան պետության ջանքերին հակառակ, լայն արձագանք ունեցավ միջազգային մամուլում»,-հայտարարել է իսրայելցի պատմաբան Յաիր Ուրոնը«Նոր մոտեցումներ հայ-թուրքական հարաբերություններին» խորագրով խորհրդաժողովում, որն անցնում է Ստամբուլի համալսարանում: Ուրոնն ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում Պաղեստինի բազմաթիվ թերթեր են լուսաբանել Հայոց ցեղասպանության հարցը: «Եթե ուսումնասիրենք այն ժամանակի հրապարակումները, ապա հստակորեն կտեսնենք դա: Ես լավ եմ ուսումնասիրել հուշագրությունները, աղբյուրները եւ հասկանում եմ, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր»,-հայտարարել է իսրայելցի գիտնականը: Ուրոնի հայտարարությունները հարուցել են «Նոր մոտեցումներ հայ-թուրքական հարաբերություններին» խորհրդաժողովի որոշ մասնակիցների վրդովմունքը, սակայն միջոցառման կազմարեպիչները ասել են, որ պետք է հանդուրժող լինել նաեւ հակառակ կարծիքների հանդեպ, հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---