Երուսաղեմի Լացի պատը մաքրում են հավատացյալների գրություններից

Երուսաղեմի Լացի պատը մաքրում են հավատացյալների գրություններից

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Լացի պատի մոտ աշխատող բանվորները ձեռնամուխ են եղել ավանդական մի արարողության՝ նրանք մաքրում են քարերի միջի արանքները հավատացյալների գրություններից: Պատի մեջ աղերսներով գրություններ թողնելու ավանդույթն այնքան տարածված է, որ տարին երկու անգամ պատերը ստիպված են լինում մաքրել:

Լացի պատը համարվում է հուդայականության մեծագույն սրբություններից մեկը: Նրա երկարությունը 485 մ է, այն գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքում, և կանգուն է մնացել հռոմեացիների կողմից մ.թ.ա 70թ. Երկրորդ տաճարի ավերումից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---