Երիցյանը հանձնարարել է ուսումնասիրել ջրամբարների շուրջ տեղադրված սեյսմատվիչների վիճակը

Երիցյանը հանձնարարել է ուսումնասիրել ջրամբարների շուրջ տեղադրված սեյսմատվիչների վիճակը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների ու ձեռնարկված միջոցառումների մասին։

Այս շաբաթ ամփոփվել է մարդկանց անվտանգության ու փրկության թեմայով «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնի մասնակիցների կազմը, իսկ հաղթողները կպարգևատրվեն սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումների ընթացքում։

Օգոստոսի 20-21-ը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գրասենյակի աջակցությամբ որոնողական աշխատանքների թեմայով դասընթացներ են կազմակերպվել փրկարարների համար, որոնք պիտի ընդգրվեն ԻՆՍԱՐԱԳ-ի չափանիշներին համապատասխան միջազգային որոնողափրկարարական թիմերում։

ՓԾ տնօրենի տեղակալը զեկուցել է նաև, որ ընթացքի մեջ են ԱԻՆ միասնական բազայի կառուցապատման և հոկտեմբերին ԼՂՀ-ում կայանալիք համատեղ խոշոր ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները։

Ա.Երիցյանը հանձնարարել է ուսումնասիրել ՀՀ տարածքում գտնվող ջրամբարների շուրջ տեղադրված սեյսմատվիչների վիճակը և ներկայացնել առաջարկություն` դրանց վերագործարկման ու սարքերի նկատմամբ հսկողություն սահմանելու վերաբերյալ։

ՃԿՊԱ ռեկտոր, գնդապետ Հ. Մաթևոսյանը զեկուցել է Լուսակերտի ուսումնական բազայի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ։ Շուտով ՀՀ ՊՆ աջակցությամբ այնտեղ կտեղադրվեն ուղղաթիռի և ինքնաթիռի մոդելներ` ուսումնավարժանքների ժամանակ ավիավթարների նմանակման համար։

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը հայտնել է, որ նախորդ շաբաթ ԱԻ նախարարի Լոռու մարզում հրավիրած արտագնա խորհրդակցությունը դրական արձագանք է ստացել։ Ա. Երիցյանը նշել է, որ նման հանդիպումներ են լինելու ՀՀ բոլոր մարզերում։ Առաջիկայում նախատեսվում է այցելել Շիրակի և Տավուշի մարզ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---