Այսօրվանից Անտառամուտ գյուղում հասանելի են Orange-ի ձայնային և ինտերնետի ծառայությունները

Այսօրվանից  Անտառամուտ գյուղում հասանելի են Orange-ի ձայնային և ինտերնետի ծառայությունները

PanARMENIAN.Net - Այսօրվանից Լոռու մարզի Անտառամուտ գյուղում հասանելի կլինեն Orange-ի ձայնային և ինտերնետի ծառայությունները: Անտառամուտն ունի մոտ 300 բնակիչ, որևէ օպերատորի կողմից շարժական կապի ցանցով ծածկված չէր:

Այսուհետ Orange-ի նոր բազային կայանի գործարկման շնորհիվ Անտառամուտը կունենա ոչ միայն որակյալ շարժական հեռախոսակապ, այլ նաև գերարագ ինտերնետ: Վաղվանից Անտառամուտում կլինի նաև Orange-ի շարժական խանութը, որը թույլ կտա գյուղի բնակիչներին առանց տեղաշարժվելու ձեռք բերել ինչպես հեռախոսակապի ու ինտերնետի բաժանորդագրություն, այլ նաև հեռախոսներ, մոդեմներ, դյուրակիր համակարգիչներ, աքսեսուարներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---