Դենիել Ֆրիդն Անկարայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղսապնության ճանաչման հարցը համալիր հարց է, որը պետք է քննարկեն երկու կողմերը: Այդ մասին Անկարա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Դ.Ֆրիդը հայտարարեց անցյալի ողբերգությունը ճիշտ գնահատելու օգտին, քանի որ մարդիկ առաջին հերթին պետք է մտածեն ապագայի մասին: Նա ընդգծել է, որ «ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցում հայտնի է: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ապրիլի 24-ին մտադիր է հանդես գալ ավանդական ամենամյա հայտարարությամբ` նվիրված 1915 թվականի իրադարձություններին: Դենիել Ֆրիդը հավելել է նաեւ, որ Անկարա կատարած իր այցի ժամանակ քննարկվել է Հայաստանի հետ սահմանը բացելու Վաշինգտոնի պահանջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---