Մահացել է նկարիչ Ժան Ժանսեմը. նա 93 տարեկան էր28 օգոստոսի 2013 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում 93 տարեկանում մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան): Այս մասին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը տեղեկացրել են նրա հարազատները: Նկարիչը ծնվել է 1920 թ.-ին Թուրքիայում: 1922 թ.-ին՝ փախչելով հետապնդումներից, Սեմերջյանների ընտանիքը մեկնում է Հունաստան: 1931 թ.-ին հոր մահից հետո Ժանը տեղափոխվում է Ֆրանսիա ու տեղավորվում մայրաքաղաքի արվարձաններից մեկում՝ Իսի-Լե-Մուլինոյում, որտեղ էլ ապրում է հետագա տարիներին: 1934-1936-ականներին նկարիչը հաճախում է Փարիզի «Մոնպարնասի ազատ ակադեմաիայի» երեկոյան բաժինը, իսկ 1938 թ.-ին ավարտում Փարիզի արվեստի ազգային բարձրագույն ակադեմիան: Նույն տարիներին հաճախում է նաև նկարիչների ցուցասրահներ ու արվեստանոցներ, ընկերանում նրանցից շատերի հետ: Ժանսենի աշխատանքների առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1944 թ.-ին: Քննադատները նրան «թշվառների, մերժվածների ու դժբախտների երգիչ» էին կոչում: 1978 թ.-ից նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվում են «Մոտինյոն» ընտանեկան ցուցասրահում, ինչպես նաև Ֆրանսիայի ու այլ երկրների հայտնի ցուցադրություններում: Ժանսեմի արվեստին նվիրված երկու թանգարան է գործում Տոկիոյում: Նա տասնյակ գրքերի նկարազարդումների հեղինակ է, որոնց թվում են Բոդլերի, Սերվանտեսի, Վիյոնի, Քամյուի ու Գարսիա Լորկայի ստեղծագործությունները: 2002 թ.-ի ապրիլին նկարիչը Հայոց ցեղասպանության պատմության թանգարարնին 34 կտավ էր նվիրել, որտեղ պատկերված են ջարդերի տեսարաններ: Նույն տարվա մայիսին Ժանսեմին Մեսրոպ Մաշտոցի շքանշան շնորհվեց, ինչպես նաև նա ընտրվեց ԳԱԱ արտասահմանյան անդամ: 2010 թ.-ին նկարչին «Հայ-ֆրանսիական մշակութային հարաբերությունների սերտացմանը նպաստելու, ինչպես նաև 90-ամյակի առթիվ» շնորհեց Պատվո շքանշան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |