Հունաստանը պետք չէր ընդգրկել եվրոյի գոտում, հայտարարել է Անգելա Մերկելը

Հունաստանը պետք չէր ընդգրկել եվրոյի գոտում, հայտարարել է Անգելա Մերկելը

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերհարդ Շրյոդերի գլխավորած կոալիցիայի վրա է բարդել պատասխանատվությունը Հունաստանում եվրոյի ներդրման հետ կապված ճգնաժամի առաջացման հարցում: «Օրինակ, Հունաստանը պետք չէր ընդգրկել եվրոյի գոտում»,-ասել է Մերկելը նախընտրան միջոցառման ժամանակ: Ըստ կանցլերի, ֆինանսական ճգնաժամը Հունաստանում առաջացավ համաեվրոպական արժույթի ներմուծման ընթացքում թույլ տրված սխալների հետևանքով:

«Կանցլեր Շրյոդերն ընդունեց Հունաստանին՝ մեղմացնելով կայունության պակտի չափանիշները»,-մեջբերում են Մերկելին գերմանական ԶԼՄ-ները: Երկու որոշումներն էլ արմատապես սխալ էին, ասել է նա, գրում է Deutsche Welle:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---