ՄԱԿ տեսուչների զեկույցը Սիրիայի քիմիական գրոհի մասին պատրաստ կլինի շաբաթվա վերջում![]() 29 օգոստոսի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ տեսուչների զեկույցը Սիրիայի քիմիական գրոհի մասին պատրաստ կլինի շաբաթվա վերջում: Ըստ նրա, տեսուչները կավարտեն աշխատանքը ուրբաթ օրը և արդյունքների մասին կհայտնեն շաբաթ օրը: Ըստ հաղորդագրությունների, գրոհի ժամանակ Դամասկոսի արվարձանում շուրջ 300 մարդ է զոհվել: Ինչպես չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Վաշինգտոնն այն կարծիքի է, որ քիմիական զենքի կիրառոման ետևում Սիրիայի իշխանություններն են: Ըստ նրա, քիմիական զենքի օգտագործումը շոշափում է նաև ԱՄՆ ազգային շահերը, իսկ նախահարձակ հարվածը բարենապաստ ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա: Սակայն PBS ալիքին տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |