Սամվել Բալասանյան. Գյումրին լավ մասնագետների կարիք ունի

Սամվել Բալասանյան. Գյումրին լավ մասնագետների կարիք ունի

PanARMENIAN.Net - Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց 2012-2013թթ ուսումնական տարվա ոսկե մեդալակիր գյումրեցի շրջանավարտներին և չորս կրթօջախների տնօրենների:

Քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց տնօրեններին իրենց աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար, ապա շնորհավորեց շրջանավարտներին գերազանց արդյունքներ ցուցաբերելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ: Քաղաքապետը նշեց, որ Գյումրին ունի լավ մասնագետների կարիք և որ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի Գյումրիից դուրս սովորող գյումրեցի ուսանողներն ուսումն ավարտելուց հետո անպայման վերադառնան իրենց ծննդավայր և ձեռք բերված մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով նպաստեն քաղաքի զարգացմանը:

Այնուհետև քաղաքապետը խոսքը փոխանցեց կրթօջախների տնօրեններին և շրջանավարտներին, ովքեր ներկայացրին վերջին շրջանի իրենց ձեռքբերումները, լուծում պահանջող խնդիրները և ապագայում նախանշված ծրագրերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---