Հայաստանի և Յակուտիայի երկաթուղայինները զարգացնում են երկկողմ գործակցությունը

Հայաստանի և Յակուտիայի երկաթուղայինները զարգացնում են երկկողմ գործակցությունը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ Հայաստանում են գտնվում «Յակուտիայի երկաթուղի» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ ներկայացուցիչները: Օգոստոսի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ընդունեց «ՅԵ» ԲԸ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական ՄարիաԱտամանչուկին և մարքեթինգի ու պայմանագրային աշխատանքի բաժնի պետ Լյուդմիլա Ալեքսեևային՝ քննարկելով «Ռուսական երկաթուղիներ»-ի երկու դուստ-ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մասնագիտական գործունեության, հումանիտար, մշակութային և սոցիալ-կրթական ոլորտներում համատեղ նախագծերիիրականացման հարցերը, ինչպես նաև երկկողմանի համագործակցության և համատեղ աշխատանքի մասին համաձայնագրի մշակման ընթացքը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Յակուտիայի երկաթուղիները մասնավորապես փոխանակվելու են երկաթուղային բեռնա- և ուղևորափոխադրումներիկազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության ապահովման ոլորտներում կուտակած փորձով:

Կողմերը նաև համագործակցելու են տեղեկատվական և իմիջային քաղաքականության, կորպորատիվ գործընթացների և կառավարման ոլորտներում:

Համաձայնագրով հատուկ կարևորվում են մշակութակրթական գործունեությունը և երեխաների, երիտասարդության ու ՀԿԵ և ՅԵ աշխատողների ընտանիքների անդամներիհետ աշխատանքը: Մասնավորապես, կողմերը համատեղ կաշխատեն տարաբնույթ մարզական միջոցառումների կազմակերպման, երկաթուղիների աշխատողների, նրանցերեխաների և ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցերում:

Երկկողմանի համագործակցության այլ ուղղություններից են նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակչությունը, միջազգային բարեկամականկապերի ամրապնդոըմը, կամավորական, հայրենասիրական, վետերանական շարժումների կազմակերպումը, կադրային ներուժի ձևավորումն ու զարգացումը, արհմիութենականկապերի զարգացումը: Սա Յակուտիայի երկաթուղու ներկայացուցիչների առաջին այցը չէ Հայաստան: 2012 թվականի մարտին ՀԿԵ այցելեց «Յակուտիայի երկաթուղի» ԲԸ» ԲԲԸ գլխավոր տնօրենՎասիլի Շիմոխինը՝ ծանոթանալու Հայաստանում կիրառվող գծի ախտորոշման տեխնոլոգիաներին, մասնագետների ուսուցանման ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրելու նմանհնարավորությունների գործարկումը Յակուտիայում: Ինչպես նշեց այցի ժամանակ Վ.Շիմոխինը, ՀԿԵ-ն և Յակուտիայի երկաթուղին ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր:Մասնավորապես, երկու ընկերություններն էլ ընդգրկված են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկությունների համակարգում, ունեն մոտավորապես նույնուղևորա- և բեռնափոխադրումների ծավալներ, իսկ ՀԿԵ-ի առաջ ծառացած խնդիրները ակտուալ են նաև Ամուր-Յակուտական երկաթուղու համար:

Վ.Շիմոխինի այցի շրջանակներում, ՀԿԵ-ի և ՅԵ-ի ղեկավարներն այցելեցին Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանը, ծանոթացան Հայաստանի կայարանային համալիրի զարգացմանը, անցկացրեցին համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդակցություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---