Ֆրանսիան կմիանա ԱՄՆ-ին Ասադի դեմ

Ֆրանսիան կմիանա ԱՄՆ-ին Ասադի դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանի որոշումը, որը դեմ է քվեարկել երկրի մասնակցությանը Սիրիայում ռազմական գործողությանը, չի անդրադառնա կոալիցիային միանալու Ֆրանսիայի մտադրության վրա: «Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է, ինքն է որոշում մասնակցել, թե ոչ գործողությունը: Դա վերաբերում է և Բրիտանիային, և Ֆրանսիային»,-ասել է Օլանդը Monde-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա, Ֆրանսիան նաև դիտարկում է Սիրիա ռազմական ներխուժման տարբերակը, սակայն կոնկրետ որոշում կկայացվի «հաշվի առնելով ծանրակշիռ հիմնավորումները»:

Գերմանիան բացառել է իր մասնակցությունը ցանկացած ռազմական գործողության:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---