Էրդողանը նորից փոխել է կարծիքը. ԱՄՆ հայտարարությունը չի բավարարում Անկարային

Էրդողանը նորից փոխել է կարծիքը. ԱՄՆ հայտարարությունը չի բավարարում Անկարային

PanARMENIAN.Net - Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր հայտարարություն է արել երեկ ԱՄՆ իշխանությունների հայտարարությունից հետո, որտեղ ասվում էր Սիրիային սահմանափակ հարված հասցնելու մասին: Էրդողանը նշել է, որ ԱՄՆ հայտարարությունը չի բավարարել Անկարային: Ռազմական գործողությունը սիրիական ռեժիմի դեմ պետք է անցկացվի Կոսովոյի ձևաչափով:

«Մեզ չի բավարարի սահմանափակ գործողությունը: Այն պետք է անցնի ոչ թե 1-2-օրյա հարվածների ձևաչափով, այլ պետք է հանգեցնի ռեժիմի տապալման»,-ասել է նա:

Բաշար Ասադի ռեժիմի դեմ դուրս գալու իր մտադրության մասին Թուրքիան հայտարարել էր մի քանի օր առաջ: ԱԳՆ ղեկավար Դավութօղլուն հայտնեց, որ թուրքերը մաս կկազմեն միջազգային կոալիցիային, որը ձևավորվում է սիրիական հակամարտությանը ռազմական միջամտության նպատակով:

Սակայն, վերջնականապես ռազմական կոալիցիան դեռ չի ձևավորվել: Նախօրեին Մեծ Բրիտանիան, որը նախկինում ակտիվորեն սատարում էր ամերիկացիների հարձակումներին, հրաժարվեց նախկին պլաններից ու հայտարարեց, թե չի անցկացնի «հումանիտար ներխուժում»: Ի դեպ, ԱՄՆ-ն պատրաստ է հարված հասցնել Սիրիային նույնիսկ դաշնակիցների բացակայության պայմաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---