Լեհաստանի ԱԳ նախարարը մեղադրել է Ռուսաստանին Սիրիային քիմիական զենք մատակարարելու մեջ

Լեհաստանի ԱԳ նախարարը մեղադրել է Ռուսաստանին Սիրիային քիմիական զենք մատակարարելու մեջ

PanARMENIAN.Net - Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին Ռուսաստանին է պատասխանատու համարել Սիրիայում քիմիական զենքի արսենալների համար: Այդ մասին հայտնել է AFP-ն:

Նախարարն ասել է, որ քիմիական զենքի սիրիական պաշարները ստեղծվել են դեռ ԽՍՀՄ օրոք: «Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ասեր, որ կապահովի սիրիական քիմիական զենքի պահեստների վերահսկողությունը, դա կարող էր անդրադառնալ հետագա զարգացումների վրա»,-ասել է Սիկորսկին:

Լեհաստանը մտադիր չէ մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, որն առաջարկում է ԱՄՆ-ն: Անցած շաբաթ թուրքական Vatan թերթն իր կայքում տեսանյութ էր զետեղել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես էր Թուրքիան քիմիական զենք արտադրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---